
Հեշտ օգտագործման համար
Յուրաքանչյուր ոք կարող է ավելացնել խնդիր։ Միջինը դա տևում է 1 րոպե։ Անհրաժեշտ է ավելացնել նկարներ, անուն, ընտրել կատեգորիա և վայր։ Համակարգը հասանելի է iOS, Android և վեբ տարբերակներով։
CityBugs-ի հիմնական գաղափարը ձևավորվել է Hackathon Yerevan 2011-ի ընթացքում։ Այդ հաքաթոնին մասնակցելիս X-Tech թիմը ներկայացրեց CityBugs-ի գաղափարը, որը հաղթեց լավագույն սոցիալական ստարտափ նախագծի անվանակարգում։ 2012 թվականին CityBugs.am-ը պաշտոնապես գործարկվեց Eurasia Partnership Foundation-ի ֆինանսական աջակցությամբ։ Գաղափարը պարզ է․ քաղաքը համակարգ է, իսկ դրա բոլոր խնդիրները՝ բագեր։ Ծրագրավորման մեջ բագը ցանկացած խնդիր, սխալ կամ բացթողում է, որը խաթարում է համակարգի բնականոն աշխատանքը։ Քաղաքային մարմինները կարող են ավելի արագ լուծել խնդիրները, երբ քաղաքացիները դրանք հստակ ներկայացնում են, իսկ բնակիչները պետք է նաև կարողանան հետևել, թե ինչպես են այդ խնդիրները լուծվում։

CityBugs-ը ներկայում հասանելի է միայն Երևանում։ Ապագայում այն կարող է ներդրվել աշխարհի տարբեր քաղաքներում՝ քաղաքային խնդիրների մասին հաղորդումը դարձնելով ավելի արդյունավետ։

Յուրաքանչյուր ոք կարող է ավելացնել խնդիր։ Միջինը դա տևում է 1 րոպե։ Անհրաժեշտ է ավելացնել նկարներ, անուն, ընտրել կատեգորիա և վայր։ Համակարգը հասանելի է iOS, Android և վեբ տարբերակներով։

Համակարգը ծառայում է ինչպես քաղաքացիներին՝ հնարավորություն տալով հայտնել իրենց մտահոգող խնդիրների մասին, այնպես էլ քաղաքային մարմիններին, որոնք կարող են իրենց աշխատանքը կատարել ավելի արդյունավետ։

Քաղաքացիները հետևում են, թե ինչպես են խնդիրները մշակվում, և զգում են իրենց ներդրումը ամբողջ գործընթացում։ Սա ապահովում է կառավարման մասնակցային մոտեցում։
0
Բարձրացված խնդիրներ
0
Լուծված խնդիրներ
0
Մրցանակներ
0
Գրանցված օգտատերեր
Մրցանակներ
2012 թվականից CityBugs-ը արժանացել է մի շարք միջազգային և տեղական մրցանակների։