Ինչպես է աշխատում CityBugs-ը

Ինչպե՞ս բարելավել քաղաքը, որում ապրում ես

Ի՞նչ անել, երբ նկատում ես անսարք լուսացույց, վնասված ճանապարհային նշան, ապօրինի շինություն կամ ջարդված աղբաման։ Կարելի է սա նկատել ու անցնել, քննարկել ընտանիքի անդամների կամ ընկերների հետ, թեժ գիծ զանգելով կամ սոցիալական ցանցերում գրառում կատարելով՝ տեղեկացնել խնդրի մասին համապատասխան մարմիններին։ Նշվածներից վերջինները, իհարկե, ավելի արդյունավետ են, և հնարավոր է, որ բարձրաձայնած խնդիրները ստանան իրենց լուծումները։ Խնդրի արձանագրումից մինչև դրա լուծմանը հասնելու համակարգային ու արդյունավետ հարթակ է CityBugs-ը։ Որպեսզի խնդիրը գտնի իր լուծումը, անհրաժեշտ է 3 հիմնական քայլ։

Քայլ 1
01.
BUG ավելացնելու պատկերակ

BUG-ի ստեղծում

Խնդի՞ր ես նկատել։Մուտք գործիր CityBugs վեբ կայք՝ citybugs.am հասցեով։ Այնուհետև գրանցվիր և սեղմիր «Ավելացնել BUG» կոճակը։Տեղում ֆիքսիր խնդիրը տեսախցիկի միջոցով՝ ավելացնելով 1-3 նկար կամ 1 տեսանյութ, ընտրիր համապատասխան կատեգորիա (առողջապահություն, աղբահանություն և այլն), նշիր խնդրի տեղը քարտեզի վրա և ավելացրու նկարագրություն։BUG-ը ՍՏԵՂԾՎԱԾ Է։Այն տեսանելի է դինամիկ քարտեզի վրա և հասանելի է բոլորին։

Քաղաքացիները հայտնում են քաղաքի խնդիրների մասին
Քայլ 2
02.
Քննարկման պատկերակ

Քննարկում, հասցեագրում և ուսումնասիրություն

Պետք է հարցին սոցիալական մեծ հնչեղություն տալ։ Տարածի՛ր bug-ը սոցիալական ցանցերում, ներգրավի՛ր այն մարդկանց, որոնք քո պես հետաքրքրված են խնդրով․ հարևաններ, ընկերներ, մտահոգ բնակիչներ։Հետաքրքրվածները կարող են գրանցվել համակարգում և աջակցել քեզ՝ սեղմելով աջակցության կոճակը ( ), թողնելով մեկնաբանություն կամ կիսվելով դրանով սոցիալական ցանցերում։Պետական համապատասխան մարմինները ևս կարող են մասնակցել քննարկումներին՝ թողնելով մեկնաբանություններ։ Բոլոր տվյալները ստեղծված Bug-երի մասով համակարգված կերպով տրամադրվում են պատասխանատու մարմիններին, որից հետո սկսվում է խնդիրների բովանդակային ուսումնասիրությունը։

Պատասխանատու մարմինները դիտարկում են խնդիրները
Քայլ 3
03.
Կարգավիճակի փոփոխության պատկերակ

BUG-ի կարգավիճակի փոփոխություն

Հասցեագրվելով համապատասխան մարմնին՝ քո բարձրաձայնած խնդիրն ընթացք կստանա և վերջնարդյունքում ձեռք կբերի նոր կարգավիճակ՝ «լուծված է», «լուծված չէ» կամ «լուծման ընթացքում է»։ CityBugs-ի միջոցով հնարավորություն կունենաս հետևել և տեսնել, թե ինչպես է պատասխանատու մարմինը զբաղվում խնդրով։

Խնդրի լուծման կարգավիճակի հետևում
CityBugs

CityBugs-ը՝ քաղաքի խնդիրների լուծման փորձված մեխանիզմ

CityBugs-ն օգնում է քաղաքներին գործել ավելի ներդաշնակ, քաղաքացիներին տալիս է ձայն, իսկ պատասխանատու մարմինների աշխատանքը դարձնում է ավելի արդյունավետ և թափանցիկ։ Հարթակն արդեն օգնել է լուծել հարյուրավոր խնդիրներ։

Մեր YouTube ալիքը

CityBugs-ի միջոցով գրանցված քաղաքացիները կարող են՝

01

Հնարավորինս արագ և հեշտ հայտնել քաղաքի խնդիրների մասին

02

Լայնորեն բարձրացնել իրազեկվածությունը բնակիչների շրջանում

03

Առաջարկել լուծումներ մեկնաբանությունների միջոցով

04

Քննարկել խնդիրները անմիջապես պատասխանատու մարմինների հետ

հաճախ տրվող հարցեր

Միացեք մեր առցանց համայնքին

Միանալով մեր առցանց համայնքին՝ դուք կարող եք ակտիվորեն մասնակցել ձեր քաղաքի խնդիրների լուծմանը և հետևել դրանց ընթացքին։

Կապ

Ունե՞ք հարց, համագործակցության գաղափար կամ կարծիք որևէ զեկույցի մասին։ Կապ հաստատեք CityBugs թիմի հետ, և մենք ձեր հաղորդագրությունը կուղղենք ճիշտ հասցեատիրոջը։

Մեր մասին

CityBugs-ը սոցիալական հարթակ է, որտեղ բարձրացվում, հետևվում և լուծվում են համայնքային խնդիրները։ Բնակիչները կարող են հայտնել հանրային տարածքներում նկատած խնդիրների մասին, իսկ համայնքային մարմինները կարող են դիտարկել այդ զեկույցները և կազմակերպել անհրաժեշտ աշխատանքը։

Հարթակը մեկ տարածքում է միավորում զեկույցները, վայրերը, նկարները, կարգավիճակները և հանրային թարմացումները։ Դա օգնում է մարդկանց հասկանալ, թե ինչն արդեն զեկուցվել է, հետևել առաջընթացին և տեսնել քաղաքի փոքր բարելավումների ընդհանուր ազդեցությունը։

CityBugs-ը կառուցված է համագործակցության վրա․ քաղաքացիները օգնում են բացահայտել առօրյա կյանքի կարևոր խնդիրները, իսկ պատասխանատու թիմերը ստանում են ավելի հստակ տեղեկատվություն պլանավորման, առաջնահերթությունների և լուծման համար։

CityBugs
Բոլոր իրավունքները պաշտպանված են
    FacebookXInstagramYouTube